«Հանուն հանրապետության» կուսակցության արտահերթ համագումարի ընթացքում հաստատվեց առաջիկա Ազգային ժողովի ընտրություններում կուսակցության պատգամավորության թեկնածուների առաջին երեսուն անունների ցուցակը։

Ցուցակը գլխավորում են կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը, փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը և անկուսակցական փաստաբան Լուսինե Զեյնալյանը։

Այնտեղ ընդգրկված են նաև Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը, ազատամարտիկներ Վարդան Մալխասյանը և Վլադիմիր Առաքելյանը, առողջապահության նախկին փոխնախարար Թաթուլ Հակոբյանը, «Հանուն հանրապետության» կուսակցության վարչության անդամ Առնոլդ Բլեյանը, ինչպես նաև հանրային և քաղաքական կյանքի մի շարք այլ հայտնի դեմքեր։