«Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը ստորագրել են համագործակցության հուշագիր։

Ստորագրված փաստաթղթի համաձայն՝ կուսակցությունները միավորում են իրենց քաղաքական, կազմակերպչական և մարդկային ներուժը՝ նպատակ ունենալով մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։

Նրանք ձևավորել են միասնական քաղաքական օրակարգ և ապահովում են «Ապրելու երկիր» կուսակցության մարզային թիմերի ակտիվ ներգրավումը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի շրջանակներում։ Ընտրական ցուցակները կազմվում են այնպես, որ «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչներն ընդգրկվեն «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակներում։