Իմ վերլուծության համաձայն՝ իշխանություններին ձեռնտու է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու առաջնապեսարի՝ Վեհափառ Հայրապետ Գարեգին երկրորդի հրաժարականը, անկախ նրանից, թե դա կատարվի համապետական ընտրությունների նախքան, թե դրանից հետո։
Եթե հրաժարականը տեղի կունենա ընտրություններից առաջ, իշխանությունները դա կներկայացնեն որպես իրենց ևս մի հաղթանակ, ինչպես նաև նախկին իշխանությունների ևս մի պարտություն։ Այսպիսով, ընդդիմադիր ճամբարում կառաջանա հուսահատություն, որը կօգտագործվի քարոզարշավի ընթացքում՝ պնդելով, թե իշխանությունները լուծել են իրենց առաջ դրված ևս մի խնդիր։
Եթե իշխանություններին չհաջողի վերադառնալ իշխանության, վերջին հավաքները ցույց են տվել, որ Վեհափառ Հայրապետը միակ անձն է, ում շուրջ համախմբվում են նախկին բոլոր իշխանություններն՝ անկախ ներքին հակադրություններից։ Այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանը կարող է օգտագործել հետևյալ մանևրը․ «Տեսեք, թե ովքեր են։ Եթե ինձ չեք ընտրելու, նրանք են գալու»։
Իմ կարծիքով՝ ուշ, թե շուտ կաթողիկոսը հրաժարական կտա, քանի որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու մյուս անդամներն ու սրբազանները դա կպահանջեն։ Հրաժարականը հավանական է ներքին պահանջով։