ԱԺ նստաշրջանում ԿԸՀ 2024-2025 թվականի գործունեության մասին հարցի քննարկման ընթացքում ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Հայաստանում իշխանություն չպետք է ունենա ոչ մի անգամ հարուստ մարդը։
«Մի առաջարկ ունեմ՝ ՀՀ-ում ոչ մի անգամ հարուստ մարդը պետք է իշխանություն չունենա։ Եթե ուզում եք, հարստության մասով ես որոշակի ճշտումներ անեմ՝ մեր ընտանիքը, իմ կարծիքով, մոտավորապես 1 մլրդ-ից ավելի կարողություն ունի։ Կարող է՝ 2 մլրդ-ից ավելի է, բայց ես առաջարկում եմ, որ պետական ինստիտուտները պետք է կառավարեն այնպիսի մարդիկ, ովքեր մեծ սեփականություն չունեն, որովհետեւ այդ սեփականությունը միշտ դառնում է այնպիսի գործիք, որով կարողանում են իրենց սեփականության շահն ավելի առաջնային գնահատել, քան պետական շահը»,- ասաց նա։
Պատգամավորը նշել է, որ պետական մարմինները պետք է ուշադիր լինեն նրանց, ովքեր «սրիկաներից» գալիս են։ «Մենք 30 տարի տեսել ենք, որ պետական պաշտոններ են զբաղեցրել, կոշիկ չեն ունեցել, հետո դարձել են մեծ սեփականության տեր»,- ավելացրել է Սուքիասյանը՝ նշելով, որ իրենք այս ամենից տեղյակ են։
Նրա խոսքով՝ Հայաստանը այսօր բավականին լավ վիճակում է և առաջիկա 1-2 տարվա ընթացքում կառաջնորդվի ավելի մեծ քայլերով։ «Էս ամեն ինչին պետք է վերջ տրվի, բոլորը պետք է միանան ու ՀՀ-ն զարգացնեն։ Ի՞նչ է իրենց ուզածը, որ ի՞նչ անեն։ Չի լինելու, ՀՀ-ն զարգանալու է, ՀՀ-ն կառավարելու են քաղաքական գործիչները, որոնք չունեն մեծ հնարավորություններ, սովորական մարդիկ՝ լավ կրթություն ստացած»,- եզրափակել է նա։