Ես, Մարիա Սանամյանը, երեք տարի է՝ ապրում եմ միայնակ։ Ամուսնու՝ Ստեփան Նազարյանի մահից հետո իմ կյանքը երկար ժամանակ կանգ էր առել։ Տնից դուրս չէի գալիս, չէր շփվում մարդկանց հետ։

Վեց տարուց ավելի ես ամբողջությամբ նվիրված էի ամուսնուն, որը տառապում էր անկողնային հիվանդությամբ։ Այդ ընթացքում ծանոթացա «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության աշխատակիցների հետ։ Նրանց բժիշկները, բուժքույրերը և սոցիալական աշխատողները ամեն օր այցելում էին մեր տունը՝ ստուգելու Ստեփանի առողջական վիճակը և ինձ օգնելու առօրյա խնամքի հետ կապված հարցերում։

«Մի տարի ես տնից դուրս չէի գալիս։ Արևի երես չէի ուզում տեսնել։ Չգիտեմ՝ ինչու, բայց չէի կարողանում։ Իր հիվանդությունը մեզ ավելի էր կապել, և հետո շատ դժվար էր ինձ համար առանց նրա»,- հիշում եմ։

Հարևաններն էլ երբեմն փորձում էին համոզել դուրս գալ, քայլել, բայց ես մերժում էի։ Մի օր «Առաքելություն Հայաստան»-ի աշխատակից Ջուլիան առաջարկեց այցելել ցերեկային կենտրոն։

Սկզբում ես չէի ուզում։ Բայց համաձայնեցի մի անգամ գնալ, տեսնել, թե այնտեղ ինչ են անում։ Այդ «մի անգամը» դարձավ իմ նոր առօրյայի սկիզբը։

Արդեն մոտ երկու տարին է՝ ես գրեթե ամեն օր այցելում եմ կենտրոն։ Մասնակցում եմ յոգայի, ձեռագործ աշխատանքների, երգի ու պարի, ինչպես նաև հոգեբանի խմբակային հանդիպումներին։ Ամենակարևորը՝ շփվում եմ իմ հասակակիցների հետ։ Կենտրոնում ես ունեմ նոր ընկերուհիներ։

«Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի Աջափնյակի ցերեկային կենտրոնն այս պահին 15 մշտական շահառու ունի։ 12 կին և 3 տղամարդ։ Գրեթե բոլորն ենք միայնակ ապրող տարեցներ, և կենտրոնը լուծում է մեր զբաղվածության հարցը։ Ամեն աշխատանքային օր ժամը 9-ից մինչև 5-ը մենք անցկացնում ենք այստեղ՝ մասնակցելով տարբեր խմբակների։

«Երաժշտությունը միացնում ենք, շարժվում ենք, պարում ենք։ Դա տրամադրություն է բարձրացնում։ Ես ծնված օրվանից կյանքը սիրել եմ»,- ասում եմ։

71 տարեկան ես կենտրոնում հայտնի եմ իմ ակտիվությամբ։ Խմբով էքսկուրսիաների գաղափարները հաճախ հենց ինձնից են։ Սիրահարների այգի, Ոզնիների այգի, Գյումրի, Դիլիջան, Սևան՝ թվարկում եմ այցելած վայրերը։

«Ասում եմ՝ աղջիկներ, գնա՞նք տեսնենք, ինչ կա։ Հետաքրքիր կլինի, չէ՞։ Մեր Ջուլիան ուրիշ է։ Նա գիտե՞ք մեզ ինչքան լավ տեղեր է տանում։ Իսկ քաղաքում էլ ես եմ աղջիկներին հավաքում, գնում ենք տարբեր տեղեր բացահայտելու»,- ժպիտով պատմում եմ։

Ասում եմ՝ մարդն ինքն էլ պիտի փորձի իր օրը լցնել, հետաքրքիր դարձնել։ «Եթե ուզում ես, որ օրը լավ անցնի, էդ լավը պիտի ինքդ ստեղծես»։

Իմ օրը սկսվում է երաժշտությամբ։ Առավոտյան միացնում եմ երաժշտությունը և մարմնամարզություն անում, հետո սուրճ եմ խմում ու պատրաստվում դուրս գալու։ Հատուկ ուշադրություն եմ դարձնում իմ տեսքին․ ընտրում եմ հագուստը, զարդերը, համադրում բոլորի գույները։

Հարևանների հետ էլ շատ մտերիմ եմ, նրանցից մեկը շենքի լիազորն է։ Մենք ամեն օր սուրճ ենք խմում, երբեմն միասին ճաշում ենք։

Տանը ես ամուսնու հիշատակին անկյուն եմ պատրաստել, որտեղ նրա անձնական իրերն են, լուսանկարները։ Շարունակում եմ կրել ամուսնական մատանին։ «Ասում են՝ հանի նկարները, մահացած մարդու նկարը տանը պահելը լավ նշան չէ, բայց ես ինձ ապահով եմ զգում։ Ինքը իմ համար է, որ նստած եմ լինում թիկունքով դեպի Ստեփանի անկյունը, զգում եմ իր ներկայությունը ու ինձ ապահով եմ զգում»։

Երբ խոսում եմ երիտասարդների մասին, իմ ձայնը կայտառանում է։ Խորհուրդ եմ տալիս ապրել, աշխատել, ստեղծել, ընտանիք կազմել ու համբերատար լինել։ «Աստված կյանք է տվել, էդ կյանքը պիտի վայելել։ Մարդը պիտի ապրի։ Շատ արագ է անցնում, մեկ էլ զգում ես՝ վայ, մեծացել ես»։