Արագածոտնի թեմի տարածքում գտնվող Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը հայտնի է որպես «մարտի դաշտ», այսօր դարձավ նոր սրբապղծության վայր։ Սա արդեն երկրորդ անգամն է, երբ հոգևորականները, հայտարարելով «հոգևոր մենամարտ», հանդիպում են ծրագրված աղանդավորականների հետ։

Իհարկե, մենք յուրաքանչյուր անգամ հայտարարում ենք, որ «չենք ուզում որևէ մեկի քթից արյուն հոսի»։ Սակայն այս բացատրությունը, որը դարձել է մեր պաշտպանական ռազմավարության կլիշե, այլևս չի կարող լինել մեր պատասխանը։ Մենք ամեն անգամ պարտություն ենք կրում, և այս պարտությունները միայն ավելի են ոգևորում հայրենադավ տականքին։

Եթե մենք իսկապես ուզում ենք պաշտպանել մեր Սուրբ Եկեղեցին, ապա պետք է հասկանալ, որ պաշտպանությունը չի սկսվում «քթից արյուն հոսելուց վախենալուց»։ Այն սկսվում է մեր հավատի, մեր պատմության և մեր ժողովրդի արժեքների համար կանգնելուց։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին միշտ կանգուն է մնացել նահատակների արյունով։ Եթե այսօր մենք պատրաստ չենք մեր կյանքը զոհել հանուն մեր Սուրբ Եկեղեցու, ապա մենք ոչ միայն կանգնեցնենք մեր պատմության ընթացքը, այլև նորահայտ աղանդավորականներին կհանձնենք մեր եկեղեցիները, և մի օր էլ՝ Մայր Աթոռը։

Այսպիսով, քաղաքացիական բախումները, որոնք մենք այսքան ջանքով փորձում ենք խուսափել, անխուսափելի են դառնում։ «Քաղաքացիական պայմանագիր» կրոնա-քաղաքական աղանդը կանգ չի առնելու։ Մենք պետք է հրաժարվենք մեր երկրավոր կյանքի վրա ավելի դողալուց, քան անհրաժեշտ է, և հասկանանք, որ Աստված վախկոտների ու դասալիքների Աստվածը չէ։

Հոգևորականներին, հատկապես Արագածոտնի թեմի հոգևորականներին, ես խնդրում եմ, որ այս խոսքերից չնեղվեն։ Իմ նպատակը ոչ թե վիրավորելն է, այլ հասկացնել, որ անհրաժեշտ է անհապաղ կասեցնել եղբայրադավերի ու հայրենադավերի հաղթարշավը։ Ի՞նչ է նշանակում «չենք ուզում որևէ մեկի քթից արյուն հոսի»։ Ես էլ չեմ ուզում, բայց մենք ավելի շատ պետք է չուզենք, որ պղծվեն մեր եկեղեցիները, մեր սրբավայրերը, մեր հավատը։

Եթե ազատության մեջ լիներ Մկրտիչ սրբազանը, ես չեմ կարծում, որ նա կարող էր նման խայտառակությունը հանդուրժել։

Սիրելի հոգևոր հայրեր, դուք առաջնագծում եք։ Ձեր թիկունքը պետք է լինի ամուր։ Մի՛ վախեցեք, մի՛ թույլ տվեք, որ եղբայրադավերն ու հայրենադավերը պղծեն մեր Սուրբ եկեղեցիները։ Գյումրիի օրինակը ցույց տվեց, թե ինչպես է պետք պաշտպանվել։ Ոչ ոքի քթից արյուն չհոսեց, բայց հաղթեցին, ստորացրեցին պիղծ աղանդավորականներին և խայտառակ անելով դուրս վռնդեցին իրենց սիրելի քաղաքից։