Արագարակի նստաշրջանում կառավարության 2021-2026 թվականների ծրագրի ներկայացման ընթացքում ես անդրադարձել եմ ճանապարհային ցանցի վերանորոգման և կառուցման աշխատանքներին առնչվող քննադատություններին։

Ասֆալտի հարցում ընդդիմությունը ցուցաբերում է անհստակություն։ Մի մասն պնդում է, որ մենք միայն ասֆալտ ենք անում, մյուս մասն՝ ասֆալտ անել չգիտեն։ Երբ նրանք ասում են, որ մեր արած ասֆալտը քանդվում է, ես ուզում եմ հասկանալ՝ որտե՞ղ են տեսել այդ քանդված ասֆալտը, որն առաջինը մենք չենք արձանագրել։

Ես նաև բացատրել եմ ճանապարհների վերանորոգման աշխատանքների ժամկետները։ Միջին նորոգման աշխատանքների ստանդարտ ժամկետը 5 տարի է։ 2019 թվականին արված ասֆալտը 2025 թվականի ընթացքում ենթակա է նորից միջին նորոգման։

Անդրադարձել եմ նաև «Հյուսիս-հարավ» մայրուղու կառուցման հարցին։ Այդ ճանապարհը պետք է վաղուց պատրաստ լիներ։ Եթե 2018 թվականի հեղափոխությունը տեղի ունենար մի քանի տարի առաջ, այդ ճանապարհը 2026 թվականից մի քանի տարի առաջ կհանձնվեր շահագործման։