Ըստ Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի՝ ապրիլի 19-ի երեկոյան և ապրիլի 20-21-ը Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ամպրոպ։
Նախարարության տեղեկացմամբ՝ գետերում նկատվում է ջրի մակարդակի բարձրացում։
Վեդի և Մարմարիկ գետերի ավազաններում հեղեղումների ռիսկով պայմանավորված՝ ՆԳ նախարարի հանձնարարությամբ Փրկարար ծառայությունը անցել է ուժեղացված ծառայության։
Հանրությանը խնդրում են ցուցաբերել զգոնություն և անհրաժեշտության դեպքում զանգահարել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն։