Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ ապրիլի 19-ի երեկոյան և ապրիլի 20-21-ը Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ամպրոպ։
Այս պայմաններում, ինչպես նախազգուշացվում է, գետերում նկատվում է ջրի մակարդակի բարձրացում։
Վեդի և Մարմարիկ գետերի ավազաններում հեղեղումների ռիսկի պատճառով ՆԳ նախարարի հանձնարարությամբ Փրկարար ծառայությունը անցել է ուժեղացված ծառայության։
Փրկարար ծառայությունը խնդրում է բոլոր քաղաքացիներին ցուցաբերել անհրաժեշտ զգոնություն և անհրաժեշտության դեպքում անհապաղ կապ հաստատել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի հետ։