Արայիկ Հարությունյանը, Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարը, հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանը, ով նաև Հայաստանի Օլիմպիական կոմիտեի (ՀՕԿ) նախագահն է, այլևս չի կարող հավակնել այդ պաշտոնին՝ 70 տարին լրանալու պատճառով։

Այս հայտարարությունը, ըստ իմ կարծի, բացահայտում է Հայաստանում գործող որոշակի հասկացությունների։ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո կատարված իրադարձությունների հետևանքով հազարավոր երիտասարդների կյանքերը կորցրած Նիկոլ Փաշինյանը, որը Հարությունյանի անմիջական ղեկավարն է, կարող է շարունակել զբաղեցնել պետական պաշտոններ, սակայն միևնույն ժամանակ, հայկական սպորտը միջազգային ճանաչման և հեղինակության հասցրած, բազմաթիվ հաջողություններ ունեցող Գագիկ Ծառուկյանին չի կարելի ՀՕԿ-ի ղեկավար լինե՞լ։

Այս իրադրությունը հստակ ցույց է տալիս, որ Հայաստանում պետական պաշտոն զբաղեցնելու համար պետք է լինել «ազգակործան», իսկ արժեք և արդյունք ստեղծող մարդկանց պետք է անդադար խանգարել, նրանց դեմ դավեր ու ինտրիգներ հյուսել։

Արայիկ Հարությունյանի և նրա «շեֆի» կողմից ՀՕԿ-ի նկատմամբ ցուցադրվող վարքագիծը, իմ կարծի, պայմանավորված է նրանով, որ սպորտը դեռևս մնացել է այն բացառիկ ոլորտներից մեկը, որը չի ենթարկվել «քայլողների» ասպատակությանը։

Ի վերջո, Գագիկ Ծառուկյանի ամենամեծ պաշտոնն իր արած գործերն են, իրենց ազգին և պետությանը մատուցած ծառայությունները։ Այս երկրում արած-դրածը, ինչպես նաև այն մարդկանց դատարկությունը, որոնք նրան նման հաջողություններ չեն ունեցել, ոչինչ չի կարող ծածկել։