Այսօր՝ հունվարի 19-ին, AntiFake.am-ի թիմը հրատապ ակցիա է կազմակերպել Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակի դիմաց։
Ակցիայի նպատակն է ուշադրություն հրավիրել քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակի վրա, որը սրվել է հացադուլի 11-րդ օրը։
Ըստ հաղորդագրության՝ Նարեկ Սամսոնյանի առողջական խնդիրները, որոնք առաջացել են հացադուլի հետևանքով, հասել են այնպիսի աստիճանի, որ անհրաժեշտ է դարձել արտակարգ բժշկական միջամտություն։
Ակցիայի մասնակիցները պահանջում են Նարեկ Սամսոնյանին անհապաղ տեղափոխել բուժհաստատություն՝ իր առողջության համար անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալու նպատակով։