Այսօր՝ հինգշաբթի, 29 հունվարի, 2026 թ., Ռոբերտ Քոչարյանը հրապարակային ելույթի ժամանակ անդրադարձել է «TRIPP» (Trans-Caspian International Transit Route Project) միջազգային տրանսպորտային միջանցքի հայ-ամերիկյան նախագծին։
Նրա կարծիքով՝ այս ֆորմատում հայկական շահը բացահայտ չէ։ Քոչարյանը նշել է, որ Միացյալ Նահանգները փորձելու է այս ծրագիրը բարդել։
«ԱՄՆ-ի տնտեսական շահը այստեղ տեսանելի չէ։ Միացյալ Նահանգներ-ՀՀ, Միացյալ Նահանգներ-Ադրբեջան երկկողմ առևտրի ծավալը կազմում է ԱՄՆ-ի ընդհանուր արտաքին առևտրի ծավալի ընդամենը 0.04 տոկոսը։ ԱՄՆ-ն Հարավային Կովկասում տնտեսական առավելություն չունի։ Այս հետաքրքրությունը պայմանավորված է միայն մեկ հանգամանքով՝ Իրանի վրա վերահսկողություն ունենալը։ Ուրիշ տրամաբանական բացատրություն գոյություն չունի»,- ընդգծել է նախկին նախագահը՝ հավելելով, որ Հայաստանը, մասնակցելով այս ծրագրին, իրեն դնում է աշխարաքաղաքական խոշոր շահերի բախման կենտրոնում։