Եվրոպայի խորհրդի նախագահ Պետրա Բայրը նստաշրջանի մեկնարկի ընթացքում հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև 2025 թվականի օգոստոսի 8-ին կատարված խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը նոր հեռանկարներ է բացել տարածաշրջանային խաղաղության համար։
Այս կարևոր քայլը, նրա խոսքով, համընկնում է նաև մեկ այլ կարևոր իրադարձության հետ՝ Հայաստանի Եվրոպայի խորհրդին անդամակցելու 25-ամյակը։
Պետրա Բայրը դիմել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին՝ նշելով, որ վերջինիս պաշտոնավարման ընթացքում Հայաստանի համար շատ կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել։ Նա վստահություն է հայտնել, որ Եվրոպայի խորհրդի կողմից Հայաստանը ստանում է իր ամբողջական աջակցությունը և մեծ ակնկալիքով սպասում է այս դրական գործընթացի շարունակությանը։