Երևանի 147-րդ դպրոցի բակում տեղադրվեց Արցախի ազատամարտի հերոս, ազգային հերոս Ռոբերտ Աբաջյանի (ծնված 1993 թ․ մարտի 15-ին, Ստեփանակերտ) բրոնզաձույլ արձանը։

Հանդիսավոր արարողության ընթացքում հերոսի հայրը՝ Ալեքսանդր Աբաջյանը, նշեց, որ արձանի տեղադրման գաղափարն իրականացվել է այս տարի, երբ իր որդին կկատարեր իր 30-ամյակը։ «Սպասում էի, թե Ռոբերտիս երբ պետք է բերեմ հետ՝ դպրոց։ Ուշ թե շուտ պետք էր լիներ, ուղղակի ընկերներս մի քիչ շտապեցրին», – ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով արձանի ստեղծմանը մասնակցած բոլորին։

Ալեքսանդր Աբաջյանը նաև հավելեց, որ արձանի ստեղծումը հաջողվել է ընկերների ջանքերով։ «Ամեն ինչ իր հունով իր տեղն ընկավ, ամեն բան ձեռնարկել են ընկերներս, օգնել են ընկերներս, շատ են, որ անունները տան։ Մեր բանակի տոնը շնորհավոր լինի, թող մեր բանակը հզոր լինի, մեր տղերքն էլ թող խաղաղության մեջ ծառայեն»։

Հարցին՝ արձանը նման է արդյոք իր որդուն, Ալեքսանդր Աբաջյանը պատասխանեց, որ արձանը նման է եղել իր որդուն նույնիսկ այնքան, որ նա, երբ այն տեսել է, զգացել է, թե իր որդին իր կողքին է։ «Երբ մայրս զանգեց, ասացի՝ «Կյաժի» մոտ կանգնած եմ, արձանն այդքան նման էր…»։

Արձանի հեղինակը բրոնզագործ Վահագն Պապոյանն է։