Հարգելի՛ հայրենակիցներ,

Այսօր, երբ մենք նշում ենք Հայոց բանակի օրը, ես ցանկանում եմ շնորհավորել բոլորին։

Ցավով պետք է արձանագրել, որ անցած շուրջ 8 տարիներին կատարվել են բոլոր հնարավոր ջանքերը՝ մեր, որը երկար տարիներ շարունակ համարվել է տարածաշրջանի ամենամարտունակ և հաղթական բանակը, թուլացնելու, մասնատելու և կոտրելու համար։

Քաղաքական ղեկավարության՝ իր սխալները բանակի վրա բարդելու մոլուցքն անհետևանք չմնաց մեր զինված ուժերի համար։

Աշխարհի բոլոր պետությունների համար իրական, երկարատև և արժանապատիվ խաղաղության գլխավոր երաշխավորն ամուր և մարտունակ բանակն է, և Հայաստանը բացառություն չի կարող լինել։

Ես լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել այս իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին, ինչը կապահովի կայուն խաղաղություն մեր հայրենիքում։

Փա՜ռք Հայոց բանակի համազգեստն արժանապատվորեն կրող բոլոր զինվորականներին։

Հավերժ փառք Հայրենիքի համար նահատակված մեր զինվորներին։