ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը Աբովյանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ իրենք իրատեսական են համարում պայքարել աարցախցիների Արցախ վերադառնալու իրավունքի համար։

«Մենք կարծում ենք, որ այստեղ կա հնարավորություն, սա շատ բնական և տրամաբանված պահանջ է։ Սա նաև ընկալելի է, շատ աշխարհի հիմնական գերտերությունների կողմից շատ ընկալելի պահանջ է։ Իսկ իշխանություններն ասում են՝ սա իրատեսական չի, հետևաբար չենք էլ ուզում սրա մասին խոսել։ Սա, ես կարծում եմ՝ դավաճանական մոտեցում է մեր պետական ազգային շահերի նկատմամբ։ Ինչքան էլ ինչ-որ մեկին թվա սա անիրատեսական, սա միանշանակ պետք է լինի մեր արտաքին քաղաքական օրակարգում, ու ես համոզված եմ, որ այս հարցը օրակարգում պահելով, մենք ոչ թե թուլացնելու ենք մեր դիրքերը, այլ շատ ավելի ուժեղ ենք դարձնելու մեր բանակցային դիրքեր։ Որովհետև այն, ինչ մենք ուզում ենք, պահանջում ենք, ընկալելի է, արդար է, իրավական առումով ապացուցելի է, և նորմալ լեքսիկոնով չես կարող բացատրել, թե ինչպես կարելի է այս իրավունքից հրաժարվել։ Այնպես որ մենք սա միանշանակ հետ վերադարձի իրավունքի համար պայքարելու ենք»,–ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով՝ այս պահանջը ֆիքսելը և մեր արտաքին քաղաքական օրակարգում սա ունենալը միանշանակ իրատեսական է և պետք է։ Պատգամավորը նշեց, որ այն պահանջը, որը մենք պահանջում ենք, ընկալելի է, արդար է և իրավական առումով ապացուցելի է։