Երբ հարցնում ես մշակույթի ներկայացուցիչներին՝ դերասաններին, երաժիշտներին, նկարիչներին, թե ինչի՞ մասին են խոսում իրենք, նրանք սովորաբար պատասխանում են՝ քաղաքականության։ Սակայն, երբ մոտենում ես և խնդրում ես իրենց կարծիքը, նրանք ասում են՝ չունեն։
Այս փաստը նշեց դերասան Լևոն Հարությունյանը՝ խոսելով մեր ժամանակակից իրականության մասին։ Նրա խոսքով՝ մշակույթի մարդու մեջ մշակույթը վաղուց սպանվել է։ Նրանք չեն թույլ տալիս թատրոններում խոսել իրենց ցավի մասին։ Եթե ներկայացման մեջ կան մեր ցավի մասին բաներ, կարող է ներկայացումը փակեն։
Հարցին՝ ի՞նչ ցավ է նկատի ունենալը, Հարությունյանը պատասխանեց՝ Արցախ, հազարավոր զոհեր։