Ինչպես նախկինում հայտնի դարձավ, Գորիսում տեղի ունեցած միջադեպի հետևանքով նռնակի պայթյունից վիրավորում ստացած անձը Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի մոտ ընկերն է՝ Արսեն Երեմյանը։
Դեպքի պայմանները ավելի են պարզվում։ Հայտնի է, որ Գորիսի քաղաքապետի վարորդ Արենը, որը նույնպես զոհվեց միջադեպի հետևանքով, տարիներ շարունակ կենցաղային հարցերի շուրջ վեճ էր ունեցել իր ազգական Վարուժան Յոլյանի հետ։
Այս վեճը վերաբերում էր պապական առանձնատունը կիսելու հարցին։ Կողմերի միջև առկա տարաձայնությունները նույնիսկ հասել են դատարան, սակայն դատական որոշմանը չեն սպասել։ Կոնֆլիկտը խորացել է այնքան, որ հասել է բռնության և միջադեպի, որի ընթացքում նռնակ է նետվել։
Ներքին գործերի նախարարությունը հաստատել է, որ Գորիսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա երկու զոհ և մեկ վիրավոր։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանություն), 44-155-րդ հոդվածի (սպանության փորձ) և 335-րդ հոդվածի (ապօրինի շրջանառություն) հատկանիշներով։
Դեպքի մասին ահազանգ ստացել էր 24 news լրատվականը։