Հայաստանում մենք գտնվում ենք խաբկանքների թագավորությունում, որտեղ մեզ անընդհատ թմրանյութ են տալիս։ Այս կարծիքը հայտնեց գրականագետ, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը՝ վերլուծելով ներկայիս քաղաքական իրավիճակը և մեր երկրի դիմադրողական հնարավորությունները։

Իր խոսքում Անուշ Սեդրակյանը նշեց, որ յուրաքանչյուր կոլաբորացիանիստական ռեժիմի հիմնական խնդիրն է ջարդել դիմադրությունը։ Նրա կարծիքով՝ Հայաստանը երկար ժամանակ ի վիճակի չի լինի արտաքնապես դիմադրելու այս սոսկալի մարտահրավերներին և թելադրելու խաղի իր կանոնները։

«Մենք կարողանում էինք խաղի կանոններ թելադրել, երբ համաշխարհային եռանկյունու մեջ էինք, այսինքն՝ Արցախը մերն էր, գերտերությունները դրա շուրջ բանակցում էին, և այդ հարցի տարբեր լուծումներ էին հնարավոր՝ շատ ավելի բարենպաստ, քան այսօր։ Մենք այդ հնարավորությունը կատարելապես տանուլ տվինք», – նշեց նա՝ ընդգծելով, որ այսօր Հայաստանում գործում է դասական բռնապետություն, որը նույնիսկ չի փորձում ծածկվել ժողովրդավարության քողով։

Քաղաքագետը նկատեց, որ իշխանությունները, որպեսզի իրենց իշխանությունը ամրապնդեն, պետք է ունենան հզոր ինստիտուցիոնալ հենք, որը Հայաստանում բացակայում է։ Նրա խոսքով՝ իշխանությունները պարզապես աճում են իրենց եկամուտներով, բայց դա չի շեղում նրանց սատարող ամբոխին նվիրվածությունից։

Անուշ Սեդրակյանը նաև անդրադարձավ մարդկանց հոգեկան վիճակին՝ նշելով, որ մեր ազգը սթրեսից սառել է։ «Ոչ ոք չգիտի՝ ո՞րն է ճիշտը, ո՞րը՝ սխալը, մարդիկ քաղաքական ուժերին ասում են՝ բոլորդ մի սանրի կտավ եք։ Իսկ եթե մարդն այլևս ոչ ոքի չի հավատում, պետք է հավատա ինքն իրեն», – եզրափակեց նա՝ ընդգծելով, որ մեր գիտակցության մեջ փորձում են կատարել լծակների փոփոխություն, որ մենք կործանողներին անվանենք փրկիչներ։

Անուշ Սեդրակյանի կարծիքով՝ միակ ելքը «շոկային թերապիան» է, որը նշանակում է հասկանալ, որ Փաշինյանը եկել է իշխանության աշխարհաքաղաքական փոխհամաձայնության հետևանքով, և շատ մարդիկ են նպաստել նրա իշխանության գալուն։ Նա նաև նշեց, որ Մոսկվան այս անգամ էլ կաջակցի Փաշինյանին, քանի որ սա նախօրոք գծված ծրագիր է, որտեղ Հայաստանը մշտապես տանուլ է տալիս։