Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի բակում Սուրբ Ծննդյան հայրապետական սուրբ և անմահ պատարագից առաջ լրագրողների հետ զրույցում ես անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հետ եկեղեցու «բարենորոգման» ճանապարհային քարտեզի մասին հայտարարության տեքստը ստորագրած Կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսների գործողություններին, դրանք հակասահմանադրական, հակականոնական, հակաբարոյական և հակազգային եմ համարում։

Հարցին՝ ի՞նչ նորություն կա նրանից, որ արցախահայերը դիմել էին Վեհափառին, որ Արցախի թեմի նոր առաջնորդ նշանակի, ես պատասխանեցի․ «Մեր դիմումից դեռ նորություն չկա։ Հույս ունեմ, որ Վեհափառը համապատասխան որոշումները կկայացնի։ Դրան զուգահեռ՝ պետք է նաև թափանցիկ ու արդյունավետ գործընթաց լինի, որ եկեղեցում եղած խնդիրները վերհանվեն ու հասցեագրվեն։ Որևէ մեկը՝ հատկապես իշխանությունները, չպետք է փորձեն նմանատիպ հարցերը շահարկել, բայց այդ հարցերը պետք է եկեղեցու ներսում լուծվեն»։

Հարցին՝ հանդիպե՞լ է Տեր Վրթանեսին, որը նույնպես Կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսների շարքում է, ես պատասխանեցի․ «Ես չեմ ունեցել հանդիպում, բայց տարբեր ընկերներ ու գործընկերներ ունեցել են։ Առաջին օրերին հույս ունեի, որ նա կվերադառնա, բայց իր հայտարարություններից ու գործողություններից հետո արդեն այն համոզմունքն ունեմ, որ՝ ոչ»։