Իմ տեղեկացված աղբյուրների համաձայն, Ռուսաստանը կարող է ընտրությունների արդյունքները ճանաչել միայն ֆորմալ, առանց ոչ մի իմաստալից քայլ կատարելու կամ շնորհավորանքներ հղելու։ Սա կլինի ցույց տալու միջոց իր վերաբերմունքը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակառուսական քաղաքականության նկատմամբ։
Այս պահին Կրեմլը դեռեւս չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին։ Սա զգալի տարբերություն է կազմում արեւմտյան երկրների առաջնորդների հետ, որոնք արձանագրությունների թանաքը դեռ չորանալուց առաջ հանդես եկան շնորհավորական ուղերձներով։
Մոսկվայում ընտրական խախտումների մասին տարբեր գնահատականներ են հնչել, սակայն իմ աղբյուրը նշում է, որ ՌԴ իշխանությունները կարող են ընտրությունների արդյունքները ճանաչել, բայց առանց ոչ մի իմաստալից քայլ կատարելու։
Հատկանշական է, որ ընտրությունների նախորեւս երեկ Նիկոլ Փաշինյանը ջերմ շնորհավորական ուղերձ էր հղել Ռուսաստանի նախագահին՝ երկրի օրվա կապակցությամբ։ Նրա ուղերձում նշվում էր, թե «նախնիների աշխատանքային ձեռքբերումներն ու ռազմական սխրանքները, նրանց տոկունությունն ու անձնվիրությունը՝ հանուն հայրենիքի փառքի, միշտ վառ եւ ոգեշնչող օրինակ կծառայեն ինչպես մեզ, այնպես էլ ապագա սերունդներին»։
Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ջանքեր է գործադրում հարթելու տարաձայնությունները եւ վերականգնելու հարաբերությունները, սակայն ՌԴ նախագահի արձագանքը դեռեւս անհայտ է։