Հայ ժողովուրդը, անցյալի ծանր փորձառությունների արդյունքում, հնչեցրեց այն խոսքը, որը դարձավ նրա հոգեբանական պաշտպանության հիմնաքարը՝ «ժողովուրդը չի պարտվել»։ Այս պարզ, բայց խորհրդանշական արտահայտությունը ժամանակի ընթացքում բացահայտում է իր բազմաշերտ իմաստը՝ ոչ միայն քաղաքական, այլև հոգեբանական հարթությունների վրա։ Այսօր այն նորից հնչում է՝ «ժողովուրդը չի պարտվել ընտրություններում»։
Եթե 2020 թվականին այս խոսքը կապված էր տարածքների կորստի և ռազմական պարտության ընկալման հետ, այսօր այն տեղափոխվել է քաղաքացիական կյանքի դաշտ՝ արտահայտելով ժողովրդի անհանգստությունը և անավարտության զգացումը։ Այո՛, ժողովուրդը չի կարողանում ամբողջությամբ իրականացնել իր ձայնը, չի կարողանում հասնել իրական արդարության։ Եվ հենց այս անավարտության զգացումն է, որ ստեղծում է մշտական ներքին լարվածություն։
Այս իրավիճակը հայտնվել է աշխարհաքաղաքական մի պատի, որը սեփական իշխանությունն է կանգնեցրել։ Բայց այսօր՝ ի տարբերություն 44-օրյա պատերազմի, ժողովուրդը շատ ավելի հստակ է հասկանում իրավիճակը։ Պատերազմից հետո խոսքը կապված էր Շուռնուխի, Որոտանի, Կիրանցի, Իշխանասարի հետ, իսկ այսօր այն տեղափոխվում է մարդկանց ընկալման, վստահության և ընտրության ավելի զգայուն դաշտ։
Իշխանությունը, օգտագործելով ընտրության պատրանքը, փորձում է ներկայացնել, թե այդ գյուղերի, տարածքների բնակիչները ինքնուրույն են ընտրել իրենց ճակատագիրը, թե գյուղացին ուրախ է իր գյուղը «կիսվելու» համար։ Բայց այսօր հրապարակվում են փաստեր, որ ցույց են տալիս, որ այդ գյուղերում մարդիկ չեն ընտրել իշխանությանը, համաձայն չեն նրա հանձնման քաղաքականությանը, և նույնիսկ կեղծվել են իրենց ձայները։
Այս փաստերը, որոնք հասանելի են դառնում ժողովրդին, հաստատում են այն հիմնարար խոսքը, որ մենք չենք պարտվել։ Ինքնագիտակցության այս վերականգնումը, որը սկսվում է ինքնանվաստացման ընկալումից, դառնում է վերքի բուժման և հոգեբանական վերականգնման առաջին քայլը։ Երբ անձը հասկանում է, որ ինքը պարտված չէ, նա պահպանում է վերականգնվելու ներքին հնարավորությունը։ Այս հասկացումը ոչ միայն քաղաքական հայտարարություն է, այլ նաև ինքնագնահատականի վերականգնման նշան, որը խաթարվել էր։ Այն ցույց է տալիս, որ ժողովուրդը, չնայած իրենից բավականին ավելի ուժեղ հակառակորդի առջև, պահպանում է իր ինքնությունն ու հույսը։