Այսօր, Կոտայքի թեմի առաջնորդի տղան՝ Արգիշտի Քյարամյանը, հանդես է եկել հակասական հայտարարությամբ՝ կապված անհետ կորած Վարուժան Իսրայելյանի գործով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց անհետ կորածի մայրը՝ Ասյան տիկինը։
Նրա խոսքով՝ Արգիշտի Քյարամյանը, ըստ նրա, «կոծկեց» իր որդու գործերը։ Ասյան տիկինը նշեց, որ Կոտայքի թեմի առաջնորդը՝ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, ունի երեխաներ՝ տղա և աղջիկ։ Նա հստակ նշեց, որ Արգիշտի Քյարամյանն է այն անձն է, որի գործողությունները, նրա կարծիքով, խոչընդոտում են իր որդու գործի լուծումը։
Ասյան տիկինը նաև հավելեց, որ այսօր տեղի ունեցած իրադարձությանը ներկա գտնված անձանց մեծ մասը Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներ են։ Նա նաև հիշեցրեց, որ եկեղեցու զանգն էլ կախել է Նիկոլի թեթև ձեռքով զոհված Գոռ Հարությունյանը։
Անհետ կորածի մայրը հստակ դիմեց Արգիշտի Քյարամյանին՝ պահանջելով, որ նա և նրա հետ գտնվողները լքեն եկեղեցին։ Նա խնդրեց Գարեգինին մաքրել այն։ Նրա խոսքերն ուղղված էին նաև Կոտայքի թեմի առաջնորդին՝ պահանջելով, որ նա «մաքրի այս եկեղեցին», որպեսզի նրանք կարողանան նորից մտնել այն։
Ասյան տիկինը հավելեց, որ ինքը 5 տարի շարունակ ամեն կիրակի այս եկեղեցի է գալիս՝ խնդրելով Աստծուն օգնելու համար իր որդուն գտնելու գործում։