Այսօր, 18 հունվարի, 2026 թվականին, երկարատև ծանր հիվանդությունից հետո մահացավ հայկական հեռուստատեսության հայտնի դեմքերից մեկը՝ հեռուստահաղորդավար, դերասան և Մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանը։

Զառան անունը հայտնի էր ոչ միայն իր պրոֆեսիոնալ հմտություններով, այլև իր անկրկնելի մարդկային որակներով։ Նա մի մարդ էր, ով անգամ ամենածանր առողջական դրության մեջ կարողանում էր պահպանել լավատեսությունը, հումորի զգացումը և հույսը։

«Մենք կորցրեցինք իր ձեռագիրն ու հետագիծն ունեցող մեր գործընկերոջը»,- նշվում է Հայաստանի ժուռնալիստների միության կողմից տարածված հաղորդագրության մեջ։

Զառան բնավորությունը բնութագրվում էր բարիությամբ, ներողամտությամբ, քաղցրախոսությամբ և հմտությամբ՝ հարթելով ցանկացած սուր անկյուն։ Նրա բացը, ըստ միության, դժվար է լինելու լրացնել հայկական հեռուստատեսությանը։

Հայաստանի ժուռնալիստների միությունը խորին ցավակցություն է հայտնում Զառա Արամյանի ընտանիքին, ընկերներին, գործընկերներին և բազմահազար երկրպագուներին, ովքեր գնահատում էին նրա արվեստը։

«Լույսերի մեջ մնաս, Զառա ջան»։