Այսօր, ցավոք, կյանքից հեռացել է հայտնի դերասանուհի և հաղորդավարուհի Զառա Արամյանը։ Այս ողբերգական լուրը հայտնում է դերասանուհու դուստրը՝ Էլեն Գասպարյանը։
«Իմ ամենալուսավոր, ժպտերեսիկ ու ծիծաղկոտ մայրիկս արդեն կարոտում եմ։ Ծիծաղդ ու ժպիտդ, որոնք լուսավորում էին իմ ողջ կյանքը, այսօր այլևս չկան։ Չգիտեմ, թե ինչպես կապրեմ առանց քեզ, միշտ զգալու եմ քո անելիքի կարիքը։ Քո սիրտը, որի մեջ տեղավորվում էինք բոլորս, այսօր կանգնեց»,- գրել է Էլեն Գասպարյանը։
Դերասանուհու հոգեհանգիստը տեղի կունենա Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում՝ մայիսի 20-ին, ժամը 17:00-ից։