Երեկվա օրվա ընթացքում վարորդները զարմացած էին հայտնաբերել, որ հեղուկ գազի գինը հանկարծակի բարձրացել է 30-40 դրամով։ Դեֆիցիտը նկատելի էր դարձել արդեն իսկ երեկոյան լցակայաններում։

Այս իրավիճակի պատճառների և շուկայի մրցակցային կառուցվածքի վերաբերյալ հարցումներ էինք ուղարկել Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանին։ Նրա պատճառաբանություններից մեկը Լարսի սահմանային ցանցի փակ լինելու հանգամանքն էր։

Օրվա վերջին հեղուկ գազի գինը աստիճանաբար բարձրանալով հասել է 250 դրամի նշագծին։ Օգտատերերը մեզ ահազանգում էին՝ նշելով, որ եթե գների բարձրացման և դեֆիցիտի միտումը շարունակվի, դա կստեղծի բարենպաստ պայմաններ ադրբեջանական բենզինի ավելի արագ և հեշտ իրացման համար։

Մասնագետները ենթադրում են, որ հնարավոր է արհեստական դեֆիցիտ է ստեղծվում՝ նպատակ ունենալով խաղաղության անվան տակ ավելի արագ իրացնել ադրբեջանական «քաղաքական բենզինը»։

ՀՀ-ն հեղուկ գազի հիմնական աղբյուրներն են Ռուսաստանը, Իրանը և Իրաքը։