Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն ԵԽԽՎ-ի գարնանային նստաշրջանի ընթացքում հայկական պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանի հարցմանը հստակ պատասխան չտվեց, սակայն անդրադարձավ Հարավային Կովկասում ընթացող գործընթացներին և Հայաստանում սպասվող ընտրություններին։
Հարցումը կապված էր այն նարատիվի հետ, որը տարածում է Հայաստանի իշխող կուսակցությունը՝ ըստ որի՝ եթե ընտրություններում հաղթանակ չանի, կսկսվի նոր պատերազմ։
ԵԽ գլխավոր քարտուղարը նշեց, որ Հարավային Կովկասն ունի իրական հնարավորություն և պատասխանատվություն՝ շարժվելու դեպի տևական խաղաղություն և կայունություն։ Նա ընդգծեց Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման կարևորությունը՝ որպես տարածաշրջանային կայունության հիմնաքար։
Ալեն Բերսեն նաև խոսեց ընտրությունների մասին՝ նշելով, որ դրանք կարևոր պահ են ժողովրդավարական հասարակության համար։ Նա նկատեց, որ պատերազմի և խաղաղության իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները, ազդում են բոլոր քաղաքական քննարկումների վրա։
ԵԽ գլխավոր քարտուղարը նախազգուշացրեց, որ ընտրություններին նախորորդող շրջանում գրեթե բոլոր երկրներում հանդիպում են մանիպուլյացիայի, միջամտությունների և ապատեղեկատվության ռիսկերի։ Նա նշեց, որ Եվրոպայի խորհուրդը աշխատում է ապատեղեկատվության և ցանկացած միջամտության դեմ պայքարի համար նախատեսված կոնվենցիայի վրա։
Ալեն Բերսեն հավելեց, որ պետք է միասին աշխատենք գործիքակազմի վրա՝ հասկանալու, թե ինչ կարող են և ինչ չեն կարող օգտագործել կառավարությունները՝ ժողովրդավարությունը պաշտպանելու համար։