Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում Առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը հայտարարեց Երևանի շտապօգնության ծառայության բուժանձնակազմի աշխատավարձի բարձրացման մասին։
Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ ապրիլ ամսից սկսած՝ Երևանի շտապօգնության բժիշկների, բուժքույրերի և ֆելդշերների աշխատավարձը կբարձրանա 20%-ով։ Գծային բրիգադների վարորդների համար նախատեսված է աշխատավարձի ավելացում 30%-ի չափով։
Բացի այդ, մարտի 1-ից հաշվարկված աշխատավարձի բարձրացմանը զուգահեռ, մարտ ամսվա համար արդեն ստացված աշխատավարձի հետ միանվագ պարգևատրում կստանան բոլոր շտապօգնության բրիգադների անդամները։ Այս նորույթը տարածվում է նաև ֆելդշերական և հոգեբուժական բրիգադների անդամների վրա։ Պարգևատրման չափը կկազմի 40 հազար դրամ։