ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցերում հրապարակում է արել՝ հայտարարելով, որ Իրանը երեկ կրակել է Հորմուզի նեղուցում՝ խախտելով հրադադարի համաձայնագիրը։

Նրա խոսքով՝ հարձակումների մեծ մասը ուղղված է եղել ֆրանսիական նավի և Միացյալ Թագավորությունից եկող բեռնատար նավի վրա։

«Դա հաճելի չէր, այնպես չէ՞։ Իմ ներկայացուցիչները մեկնում են Իսլամաբադ, Պակիստան։ Նրանք այնտեղ կլինեն վաղը երեկոյան՝ բանակցությունների համար»,- գրել է Թրամփը։

Նա նաև նշել է, որ Իրանը վերջերս հայտարարել է նեղուցը փակելու մասին, ինչը, նրա կարծիքով, «տարօրինակ է», քանի որ ԱՄՆ-ի կողմից սահմանված շրջափակումը արդեն փակել է այն։

ԱՄՆ նախագահը հավելել է, որ ԱՄՆ-ը առաջարկում է «շատ արդար և ողջամիտ գործարք» և հույս ունի, որ Իրանը կընդունի այն։

«Եթե դա չանեն, ԱՄՆ-ը շարքից դուրս կբերի Իրանի բոլոր էլեկտրակայանները և բոլոր կամուրջները։ Նրանք արագ կհանձնվեն, հեշտությամբ կհանձնվեն, և եթե նրանք չընդունեն գործարքը, ինձ համար պատիվ կլինի անել այն, ինչ անհրաժեշտ է, ինչը պետք է անեին Իրանի մյուս նախագահները վերջին 47 տարիների ընթացքում»,- եզրափակել է նա։