Շաբաթ օրը ԱՄՆ-ի միջին արեւմուտքում տեղի ունեցած տորնադոների հետևանքով տեղի են ունեցել ավերածություններ։ Տորնադոները ավերել են տներ և շինություններ, պոկել տանիքներ, արմատախիլ արել ծառեր, իսկ գյուղական ճանապարհները լցվել են աղբով։

Պաշտոնատար անձինք բնակիչներին նախազգուշացրել են երկարատեւ վերականգնման մասին որոշ գյուղական համայնքներում։

Վիսքոնսինի և Մինեսոթայի նահանգների պաշտոնյաները հայտնել են համանման պատկերի մասին։ Կենտրոնական Վիսքոնսինում տորնադոն, որն անցել է Քրոնենվեթեր և Ռինգլ քաղաքներով, իրենից հետո թողել է վնասված տներ։ Ռինգլի հրշեջ պահպանության պետ Քրիս Քիլմանը նշել է, որ որոշ բնակիչներ կարճ ժամանակով փակված են մնացել իրենց նկուղներում։

Մարաթոն օկրուգի շերիֆ Չեդ Բիլեբը նշել է, որ իրավապահ մարմիններում աշխատանքի 34 տարիների ընթացքում նման ավերածություններ չի տեսել։

Մինեսոթայի նահանգի Օլմսթեդ օկրուգում շերիֆի ներկայացուցիչները հայտնել են, որ տորնադոները «մեծ վնաս» են պատճառել։ Մարիոն քաղաքում վնասվել է առնվազն 30 տուն, որոնցից մի մասը ստացել է այնպիսի վնասվածքներ, որոնք բնութագրվել են որպես զգալի։ Ազգային օդերեւութաբանական ծառայությունը հայտնել է, որ վնասը, հավանաբար, հասցրել է տորնադոն, և որ հանգստյան օրերին կիրականացվեն տուժած շրջանների զննումներ։