ՀՀ ոստիկանության հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական գործի շրջանակում ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի քանի այլ աշխատակից։

Ձերբակալված պրոռեկտորի անունը Մարիամ Իսպիրյանն է։ Նույն գործի շրջանակում ձերբակալվել է նաև նրա որդին՝ Ա. Ավետիսյանը։ Ըստ առկա տեղեկությունների՝ պրոռեկտորը որդուն աշխատանքի է ընդունել համալսարանում, սակայն վերջինս աշխատանքի պարտականությունները չի ստանձնել։

Նախնական տվյալներով՝ նույն գործի շրջանակում ձերբակալվել է նաև Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալը, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանը։