Միջխորհրդարանական միության (IPU) 152-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի խորհրդարանի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ։

Հանդիպման ընթացքում Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել իր թուրք գործընկերոջը՝ Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ հանդիպման ժամանակ առաջարկված նախաձեռնության համար։ Նուման Քուրթուլմուշն առաջարկել էր Հայաստանին ներառել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ձեւաչափում, ինչը, ըստ նրա, կարող է նպաստել տարածաշրջանում խաղաղության և կայունության զարգացմանը։

Զրուցակիցները մանրամասն քննարկել են այդ նախաձեռնության իրականացման հնարավոր ուղիները։