Այսօր Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Սամվել Կարապետյանի գործով նիստը։

Նիստի ընթացքը հնարավոր է հետևել ուղիղ միացման միջոցով։

Հիշեցնենք, որ նախորդ նիստին պաշտպանական կողմը դատարանին միջնորդություն էր ներկայացրել՝ խափանման միջոցը փոխելու մասին։ Միաժամանակ, դատախազը պահանջում էր երկարաձգել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը ևս երեք ամսով։ Այս հակադիր միջնորդությունների պատճառով նիստը հետաձգվել էր։