«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ներկայացրեց «Հայաստան դաշինքի» կուսակցության գիտությանը, կրթությանն ու մշակույթին վերաբերող տեսլականը։
Ըստ Լիլիթ Գալստյանի՝ այս ոլորտների զարգացման հիմքում ընկած է հոգևոր Հայաստանի հասկացությունը։ Նրա խոսքով՝ «Հայաստան դաշինքի» ծրագրում հոգևոր Հայաստանը, որը ներառում է մշակույթը, կրթությունը, գիտությունը, Հայ առաքելական եկեղեցին և Սփյուռքի հետ հարաբերությունները, զբաղեցնում է առանցքային տեղ։
Պատգամավորը նշեց, որ հայ ժողովուրդը մշակույթի, գիտելիքի և կրթության նկատմամբ ունի պատմականորեն ձևավորված, գրեթե պաշտամունքային վերաբերմունք, որը դարերի ընթացքում է խորացել։
Անդրադառնալով կրթական բարեփոռումների հարցին՝ Լիլիթ Գալստյանը նշեց, որ «Հայաստան դաշինքը» կենտրոնանա կրթական չափորոշիչների վերատեսության և նոր դասագրքերի ստեղծման վրա։ Այս քայլի նպատակն է ապահովել ազգային արժեքներով հագեցած և միևնույն ժամանակ միջազգային չափանիշներին համապատասխանող, մրցունակ կրթություն։
«Մենք համոզված ենք, որ ցանկացած իրական առաջընթաց սկսվում է կրթված հասարակությունից, որը ոչ միայն ունի գիտելիք, այլև գիտի՝ որտեղից է գալիս, ճանաչում է իր պատմական արմատները և հստակ տեսնում է իր ապագայի ուղին»,- եզրափակեց պատգամավորը։