Համայնքի բյուջեում կատարվել է փոփոխություն, որը նպատակ ունի ապահովել տոնական պարգևավճարներ համայնքի աշխատակիցներին։
Համաձայն Դավիթ Սարգսյանի կողմից հաստատված որոշման՝ համայնքի բյուջեի «աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածից 8 միլիոն դրամ է տեղափոխվել «պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածի տակ։ Այս փոփոխությունը կնպաստի համայնքի բյուջեից տոնական պարգևավճարների ֆինանսավորմանը։
Համայնքապետարանի կայքում հրապարակված որոշման տեքստում նկատվել է նաև կոպտագույն ուղղագրական սխալ՝ «ամանորյա» բառը գրված է «օ» տառով։ Այս տողը ստորագրել է Դավիթ Սարգսյանը՝ իրեն նշելով որպես «արու»։