Վերջին օրերին Հայաստանում տեղացած առատ ձյունը ստեղծել է անհարմարություններ նաև Հրազդան քաղաքում։ Ճանապարհները մերկասառույցից չմաքրելու պատճառով քաղաքացիները ստիպված են եղել ուղղել իրենց բողոքները տեղական իշխանություններին, քանի որ գլխավոր փողոցներում, ինչպես նաև բակային հատվածներում ճանապարհները ձյան շերտից մաքրելու և հետո աղ ու ավազով մշակելու աշխատանքներ չեն իրականացվել։

Իրականում, գլխավոր փողոցներում մերկասառույցի և բազմաթիվ բակային հատվածներում սահադաշտի առկայության պայմաններում, քաղաքի անվտանգությունը ապահովելու համար 24 ժամ անդադար աշխատանք են կատարել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները։ Այս աշխատանքի արդյունքում գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Վահե Գիգոլյանի և մյուս պարեկների ջանքերով մերկասառույց ճանապարհներին և ձնակույտերում հայտնված մեքենաները դուրս են բերվել։

Այս աշխատանքին աջակցել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։