Իմ վերջին տեսանյութում ես անդրադառնում եմ սպասվող Ազգային ժողովի ընտրություններին։ Ես կոչ եմ անում ընդդիմադիր ուժերին ձևավորել միասնական դաշինք։
Եթե ընդդիմադիր կուսակցությունները իրոք համարում են, որ Հայաստանի ապագան վտանգված է, և ցանկանում են կասեցնել երկրի ներկա իրավիճակը, ապա միակ ճանապարհը դաշինք ձևավորելն է։ Եթե ընդդիմադիր ուժերը անկեղծ են և պնդում են, որ ՀՀ ապագան վտանգված է, ուստի մեր երկրի այս ահավոր ընթացքը կասեցնելու համար կա մեկ ճանապարհ․ դա ընդդիմադիր ուժերի մեկ միասնական դաշինք ձևավորելն է։
Ժողովուրդն էլ է դա ուզում, ինչը հարցման արդյունքներն են ցույց տալիս։ Ժողովուրդը չի ուզում ընտրի մի ուժի, որն ունենալու է 5 մանդատ ու այնտեղ ծեծ է ուտելու, ուզում է իր ձայնը տալ ուժի, որը ձևավորելու է նոր իշխանություն։
Եթե ընդդիմադիր ուժերը ցանկանում են իշխանության փոփոխություն, ապա պետք է գործեն միասնական կերպով։ Գործարքի մեջ չեն իշխանության հետ, ապա ընդդիմադիր ուժերը պետք է մեկ միասնական դաշինք ձևավորեն․ պահանջարկը կա։