Իրանում բողոքի ցույցերի ծավալները շարունակում են աճել, ինչի հետևանքով երկրի տարբեր քաղաքներում տեղի են ունենում լարված իրավիճակներ։

Ֆարդիս քաղաքում տեղի ունեցած բախումների արդյունքում զոհեր և վիրավորներ են եղել։ Ըստ հաղորդումների՝ բողոքի ցույցերին մասնակցողները բախվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) և անվտանգության ուժերի հետ։

Բախումների ընթացքում ցուցարարները ծեծելով սպանել են ԻՀՊԿ-ի սպային։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թեհրանում բողոքի ցուցարարները հրկիզել են ԻՀՊԿ-ի շենքը։

Զոհերի և վիրավորների ճշգրիտ թիվը դեռևս հստակեցված չէ։