Հունվարի 8-ի երեկոյան Թալին քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ մաքրագործման հատուկ կարգ։ Այս արարողությունը կատարվեց այն բանից հետո, երբ Սուրբ ծննդյան տոնին եկեղեցու խորանը բարձրացել էր տեր Թադեն (ներկայում՝ Արամայիս Թախմազյան) քահանան։

Կարգը վերահսկելու և իրականացնելու նպատակով եկեղեցի էր ժամանել Մայր աթոռի Գարեգին Ա կրթական կենտրոնի տեսուչ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը։ Արարողության ընթացքում խորանը մաքրվեց սուրբ ջրով և գինով։