Երեկ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակիցները կազմակերպեցին հակաեկեղեցական ու հակակաթողիկոսական քայլերթ՝ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց դեպի Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցի։ Այս միջոցառմանը ներկա էր նաև Արցախի հերոս, գեներալ Կարեն Շաքարյանը, որը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, այդ թվում՝ Բաքվի բանտերում պահվող արցախցիների վիճակի մասին։

Արցախի այա Մադլեն Ասրյանը խիստ քննադատել է գեներալ Շաքարյանի մասնակցությունը քայլերթին՝ համարելով այն «ամոթ» և «դավաճանություն»։ Նրա խոսքով՝ այսպիսի գործողությունները անընդունելի են ցանկացած հայի, առավել ևս՝ Արցախի թեմի առաջնորդի համար։ Ասրյանը նշել է, որ այս իրավիճակը ցույց է տալիս, թե որքան խեղճացած է հայ ազգը, որն այսպիսի իշխանություն ունի՝ ծանր կորուստներ կրելուց հետո։

ՀՀ վաստակավոր արտիստը կարծում է, որ հայ ազգը պետք է միանա մի ուժի շուրջ, որը կապահովի երկրի ապագան և սահմանների անվտանգությունը։ Նա կոչ է անում համախմբվել «փորձված, ճանապարհ անցած, հայ ազգի ու հայրենիքի համար մեծ ներդրում ունեցած անձի» շուրջ, որը, նրա խոսքով, կարող է օգնել երկիրը կործանումից փրկել։

Մադլեն Ասրյանը նաև ընդգծել է, որ այսօր ոչ միայն արցախահայերը, այլև ողջ հայ ազգն ապրում է խեղճացած վիճակում, և ժամանակն է, որ ոչ միայն մտավորականները, այլև ողջ ժողովուրդը լուրջ դատողություններ անի և կանգնի փորձառու մարդկանց կողքին։ Նրա կարծիքով՝ «Արցախը տանք, որ լավ ապրենք» մոտեցումը սխալ էր, և այսօր ազգը դեռևս չի կարողացել գտնել այդ «լավը»։