Հունվարի 6-ին, Մասիսի խոշորացված համայնքի Նոր Խարբերդ բնակավայրում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված, լեգենդ դարձած հերոս Անդրանիկ Գևորգյանի ընտանիքը։

Հրդեհը բռնկվել է հերոսի հոր՝ Արմեն Գևորգյանի տանը՝ 18-րդ փողոցի թիվ 25-ում։ Ընտանիքը, որտեղ բնակվում էին նրա 3 անչափահաս երեխաները՝ 11-ամյա Դանիելը, 4-ամյա Անդրանիկը և 7-ամյա Էլենը, ինչպես նաև թոշակառու հայրը և ընտանքի մյուս անդամները, ժամանակավորապես գիշերելու են իրենց բարեկամների տներում։

Հրդեհի հետևանքով տան գույքի մեծ մասը մոխրի է վերածվել, որոշ գույք էլ դարձել է ոչ պիտանի։ Ցավոք, մոխրի է վերածվել նաև տան տիրոջ՝ հերոս Անդրանիկ Գևորգյանի փառքի անկյունը։

Ընտանիքի կողմից հրապարակվել է բանկային հաշվեհամար, որի միջոցով կարելի է աջակցության փոխանցումներ կատարել։

Բանկային հաշվեհամարը՝
ACBA Bank – 220020090084425 (Արմեն Գևորգյան)

Հեռախոսահամար՝
094 210516 (Արմեն Գևորգյան)

Կենսագրություն

Գևորգյան Անդրանիկ Արմենի

Ծնվել է: 1989 թվականի հոկտեմբերի 23-ին, Վայոց ձորի մարզի Բարձրունի գյուղում։
Կրթություն: Բարձրունու միջնակարգ դպրոց (ավարտել է 2006 թվականին), Արարատի պետական քոլեջ (ավարտել է 2010 թվականին), Հայ Բուսակ համալսարան (ավարտել է 2020 թվականին)։
Զինային ծառայություն: Պայմանագրային զինծառայող (2013-2016), կամավորական մասնակից Արցախյան 44-օրյա պատերազմին (2020)։
Զոհվել է: 2020 թվականի հոկտեմբերի 20-ին։