Համաձայն եղանակի կանխատեսումների՝ փետրվարի 19-ի կեսօրից հետո, 22-ի երեկոյան, 23-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև։
Փետրվարի 19-ին, 22-ի ցերեկը, 23-ին առանձին շրջաններում նախատեսվում են տեղումներ։ Նախալեռնային և հովտային շրջաններում սպասվում է անձրև, իսկ լեռնային շրջաններում՝ գիշերը ձյան, ցերեկը՝ ձնախառն անձրևի տեսքով։
Փետրվարի 20-21-ին, 22-ի գիշերը և 23-ի ցերեկը եղանակը կլինի առանց տեղումների։
Քամին՝ հարավարևմտյան, արագությունը կկազմի 4-8 մ/վ։ Փետրվարի 19-ին և 22-ին առանձին վայրերում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
Լեռնային հատվածներում նկատվում է բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 19-20-ին աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։ Լոռիի, Տավուշի և Սյունիքի մարզերում ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով։