Փետրվարի 18-ին Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած կրակոցների դեպքի հետևանքով 7 քաղաքացի տեղափոխվել են հիվանդանոց։

Նախնական տվյալների համաձայն՝ միջադեպի հետևանքով տուժածների թիվը կազմում է 10։ «Արմենիա» բժշկական կենտրոնում ստանում են դեպքի մասնակիցների վիրավորվածներին։

Ըստ բժշկական աղբյուրների՝ երեքի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երեքինը՝ ծանր, իսկ մեկը մահացել է։

ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձեռնարկում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Այս պահին բժշկական հաստատություններում վիրահատվում են երեք տուժած։ Մեկ հոգի վիրահատարանում մահացել է։ Տուժածների մեծ մասը 30-35 տարեկան է։

Հիշեցնենք, որ դեպքի մասին առաջին տեղեկությունները տարածվեցին համացանցում, որտեղ տեսանյութեր էին հրապարակվում, որոնցում պատկերվում էր «Արմենիա» բժշկական կենտրոնի տարածքում բերման ենթարկվող անձանց տեսարան։