Հայաստանյան լրատվական միջոցներում տարածվել են լուրեր, որոնք վերաբերում են Ավստրիայի Սանկտ Փյոլթեն քաղաքում ընթացող եպիսկոպոսական հավաքին։ Ըստ այդ տեղեկությունների՝ հավաքի ավարտին նախատեսվում է հրապարակել մի տեքստ, որը պարունակում է Հայաստանի Հանրապետության կառավարության դեմ ուղղված և հակապետական բնույթի կոչեր։

Այս տեքստի պատրաստումը, ինչպես նշվում է, նախապես կատարվել է Կտրիճ Ներսիսյանի օտարերկրյա պատվիրատուների ցուցումներով, և այն համարվում է Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցու (ՀԱՍԵ) բուն առաքելությանը և Հայաստանի լավագույն շահերի պաշտպանությանը հակասող։

Լարվածությունը սաստկացել է այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ ԱՄՆ Արևմտյան թեմի բարեխնամ առաջնորդ արքեպիսկոպոս Հովնան Տերտերյանը, որը նաև ՀՀ Կառավարության դեմ հակակարգային պահանջներ ներկայացնող նախաձեռնող խմբի անդամ է, մասնակցում է Ավստրիայի հավաքին։

Հովնան սրբազանը նախապես տեղեկացրել էր Մայր Աթոռը իր մասնակցության և իր բողոքի կետերի մասին, որոնք նաև ներառվել են հավաքի օրակարգում։ Նա նաև պատշաճ ձևով քննարկել է իր մասնակցության անհրաժեշտությունը թեմի հոգևորականաց և կառույցների հետ։

Հովնան սրբազանը հայտնի է որպես ժողովական մշակույթի կրող եկեղեցական, որը կողմ է հարցերի քննարկմանը և լուծումների գտնելուն բացառապես կանոնական և ժողովական ատյաններում՝ թափանցիկության և հաշվետվողականության պայմաններում։ Նրա նպատակն է, որպեսզի եպիսկոպոսական ժողովը, որին պետք է ներկա լիներ նաև Կտրիճ Ներսիսյանը, դառնա ՀԱՍԵ-ն ստեղծված ճգնաժամից հանելու համար նախատեսված հարթակ։

Հարցեր են առաջանում այն մասին, թե ինչու է հավաքը գումարվել Ավստրիայում, Մայր Աթոռից դուրս, և ինչու այն անցկացվել է առանց քվորում ապահովելու։

Հայտարարության մեջ նշվում է, որ եպիսկոպոսների մի մասը, թեև չեն համարձակվի Կտրիճ Ներսիսյանի ազդեցությանը չենթարկվել, կպահպանեն բանականությունը և կզերծ մնան նրա օտարերկրյա հրահանգիչների ծրագրերից։