Իրանական և ամերիկյան պատվիրակությունների միջև Ժնևում անուղղակի բանակցությունների երկրորդ փուլն ավարտվել է լավ առաջընթացով։ Այս մասին հայտնել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին՝ իր հաշվետվությունում։
Նախարարը նշել է, որ բանակցությունների մթնոլորտը կառուցողական էր։ Ըստ նրա՝ կողմերը հստակեցրել են իրենց ընդհանուր նպատակները և ընթացիկ տեխնիկական հարցերը։
«Մենք միասին լուրջ ջանքեր գործադրեցինք վերջնական համաձայնագրի համար մի շարք ուղեցույց սկզբունքներ սահմանելու համար», – գրել է նա։
Բադր ալ-Բուսաիդիի խոսքով՝ բանակցությունների մասնակիցները մեկնել են հետագա գործողությունների հստակ ծրագրերով։