Արևիկ գյուղի դպրոցից դուրս եկած 15-ամյա աղջկա անհետացման մասին տեղեկությունները հաստատվել են։ Ըստ տեղեկացված անձանց՝ նա դպրոցական օրվա ավարտին սիրած տղայի հետ միասին հեռացել է գյուղից։
Դպրոցի տնօրենը, տեղեկացված լինելով իրավիճակի մասին, անհապաղ կապ է հաստատել աղջկա ընտանիքի հետ։ Ընտանիքը հայտնում է, որ ազգությամբ եզդի աղջիկը ծնողներին հաղորդագրություն է ուղարկել՝ նշելով, որ իր կամքով է հեռացել։
Որոշ ժամանակ անց աղջիկը զանգահարել է և հայտնել, որ իր հետ ամեն ինչ կարգին է։ Նա խնդրել է ծնողներից իր անհետացման մասին գրված բողոքը հետ վերցնել։