Հանրապետության տարածքում սպասվում է եղանակի փոփոխություն։ Փետրվարի 16-17-ը և 20-ը կլինեն առանց տեղումների։

Փետրվարի 18-19-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի և ձնախառն անձրևի, իսկ լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։

Քամին` հարավարևմտյան` 3-6 մ/վ արագությամբ։ Փետրվարի 15-ի ցերեկը, ինչպես նաև 16-19-ը՝ 14-17 մ/վ արագությամբ։ Լեռնային առանձին հատվածներում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ցածր հորիզոնական տեսանելիությամբ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-ի ցերեկը, 16-18-ը ողջ հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով։