Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Ջեյհուն Ջալիլովը Բաքվում հանդիպել է Եվրամիության դեսպան Մարիյան Կույունջիչի հետ՝ քննարկելով երկու կողմերի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացի արդյունքները։ Դեսպան Կույունջիչը հատկապես ընդգծել է «Միջին միջանցքի» նախագծի շրջանակում Նախիջևանի ռազմավարական նշանակությունը՝ որպես տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական հանգույց։

Հանդիպման ամենահետաքրքիր և հեռանկարային թեմայից մեկը Նախիջևանը ապագայում ազատ տնտեսական գոտու վերածելու հնարավորությունն էր։ Ջալիլովը և Կույունջիչը քննարկել են նաև տեղաշրջանի տնտեսական հնարավորությունները, վերականգնվող էներգիայի արտադրության հեռանկարը և տասնամյա ժամեկտով ձեռներեցներին հարկային արտոնություններ տրամադրելու հնարավորությունը։

Այս հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Վենսի Հայաստան և Ադրբեջան կատարած այցի հաջորդ օրը, ինչը հուշում է միջազգային քաղաքականության մեջ տարածաշրջանի նկատմամբ աճող ուշադրության մասին։

Նախիջևանի ազատ տնտեսական գոտի ստեղծելու գաղափարը կարելի է դիտարկել որպես Եվրամիության տնտեսական, առևտրային և կոմունիկացիոն ծրագրավորումների մաս։ Այս նախագծի իրագործումը կարող է ոչ միայն խթանել տեղական տնտեսությունը, այլև օգտակար լինել Հայաստանի համար՝ բացելով նոր հաղորդակցության ուղիներ և խթանելով երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունը։

Այս հեռանկարը հատկապես կարևոր է նկատառելու այն պայմաններում, երբ Ադրբեջանը ակտիվորեն ձգտում է իր ինքնիշխանությունը ամրապնդել Նախիջևանի նկատմամբ՝ հրաժարվելով խորհրդային ժամանակաշրջանի իրավական ժառանգությունից։