Իրավիճակը հետևյալն է․ Սամվել Կարապետյանին չի տրվել հնարավորություն՝ տեսաուղերձով հանդես գալու համար։ Այս հարցը բարձրացվել էր այն պահին, երբ որոշ լրատվամիջոցներում նկատառում էր արվել, թե Սամվել Կարապետյանի հրապարակային խոսքի արգելքը վերացվելուց հետո նրա ուղերձը «լայն զանգվածին» ներկայացվել է արհեստական բանականությամբ։

Իրականում, զարմանալի է, որ նման հարց առաջացավ, քանի որ Սամվել Կարապետյանի հրապարակային խոսքով հանդես գալու սահմանափակումը վերացվել էր։ Սակայն, պետք է նշել, որ տեսա- կամ ձայնային ուղերձով հանդես գալու հնարավորությունը որևէ կերպ չէր ամրագրված որպես իրավունք։

Այդ պատճառով ես՝ որպես փաստաբան, դիմում-հարցում է ներկայացրել թե՛ քննչական մարմնին, և թե՛ հսկող դատախազին՝ խնդրելով հնարավորություն ընձեռել Սամվել Կարապետյանին հրապարակային հենց տեսաձայնային ուղերձով հանդես գալ։ Սակայն քննչական մարմնից ստացված պատասխանը ըստ էության մերժում էր, իսկ դատախազությունից մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել։

Ելնելով այն իրավիճակից, որ Սամվել Կարապետյանի դեպքում շուրջ 200 օր կալանքն է եղել որպես խափանման միջոց՝ բացառապես մեր ձևով եկեղեցուպաշտպանությանը մասնակցելու արտահայտության համար, կարծում եմ, որ փաստաբանական թիմի դիրքորոշումը պետք է լիներ բացարձակապես հստակ՝ արդյոք նման տեսաուղերձը թույլատրելի կլիներ, թե ոչ, թե արդյոք կհանդիսանար որպես խափանման միջոցի պայմանների հնարավոր խախտում, թե ոչ։

Այս իրադարձությունը կարելի է համարել նաև այն, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը, որը սկիզբ առավ 2025 թվականի հունիսի 17-ից, արդեն վերածվել է մեկ այլ բնույթի քաղաքական հետապնդման։ Սամվել Կարապետյանը, այլևս հանդիսանալով քաղաքական գործընթացի ակտիվ մասնակից, ունի անհավասար պայման՝ ելնելով հենց քաղաքական հետապնդումից, որն էլ իրականացվում է մեկ այլ քաղաքական ուժի կողմից ձևավորված իշխանության ներկայացուցիչների կողմից։

Այդ իսկ պատճառով կարևոր է արձանագրել, որ խափանման միջոցը, որը կիրառված է արդեն շուրջ 8 ամիս, և որի նույնիսկ նվազագույն մեկնաբանման տիրույթում խախտման մասին խոսք չի եղել, պետք է վերացվի անհապաղ՝ նաև ելնելով քաղաքական և քաղաքացիական իրավունքների մրցակցության, հավասարության երաշխիքների ապահովման տեսանկյունից։