Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հարավային Կովկասի երկրները ինքնիշխան պետություններ են, որոնք ունեն իրենց հարաբերությունները կառուցելու իրավունք։
«Դրանք ինքնիշխան պետություններ են, և նրանք ունեն տարբեր պետությունների հետ իրենց հարաբերությունները կառուցելու ինքնիշխան իրավունք»,-ասել է Պեսկովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանը և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ ունի երկկողմ հարաբերությունների հսկայական համալիր, որը տարածվում է բոլոր հնարավոր ոլորտների վրա։